Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփն Իրաքի վարչապետի հետ քննարկել է «Իրանի սպառնալիքը» Մերձավոր Արևելքի համար

Թրամփն Իրաքի վարչապետի հետ քննարկել է «Իրանի սպառնալիքը» Մերձավոր Արևելքի համար
11.02.2017 | 15:44

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ հեռախոսազրույցում քննարկել է «սպառնալիքը, որը Իրանը ներկայացնում է» Մերձավոր Արևելքի համար՝ ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։


Թրամփը նաև ընդգծել է աջակցությունը, որն ԱՄՆ-ը ցուցաբերում է Իրաքին «Իսլամական պետության» դեմ պայքարում և շնորհավորել վարչապետին՝ կապված Մոսուլում գրոհայինների դեմ պայքարում հաջողության հետ։ Նախագահը խոսել է ԱՄՆ զինված ուժերի ներուժի հզորացման մասին։


Հինգշաբթի Թրամփը Քուվեյթի էմիր, շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ Ջաբեր ալ-Սաբահի հետ հեռախոսազրույցում նույնպես քննարկել է Իրանի «չարամիտ գործունեությունը» տարածաշրջանում։

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ